Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկացած միակողմանի հանում հանդիսանում է «վատ գաղափար», հայտնում է RIA Novosti-ն:
Նա ավելացրել է, որ այդպիսի գործողությունները «կթուլացնեն ԱՄՆ-ին»:
Ավելի վաղ, Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ է դիտարկել Ղրիմի ճանաչումը որպես Ռուսաստանի մաս, ինչպես նաև պատժամիջոցների հանումը: