Հոլիվուդյան դերասաններ Միլա Կունիսը և Էշթոն Քաթչերը նշանի մատանիներ են գնել 190 դոլարով, հայտնում է ET Online-ը: Ինչպես հայտնել է Կունիսը՝ ինքը ցանկացել է գնել չափազանց բարակ պլատինե մատանի և զարմացել է այնպիսի բրենդների, ինչպես Tiffany and Co-ն է, «աստղաբաշխական» գներից:
Դրա համար դերասանուհին մտել է Etsy կայքը, որտեղ իրեն դուր եկած մատանիները եղել են մոտ 90 դոլար: Քաթչերի մատանու արժեքը կազմում է 100 դոլար։