Արգենտինայի ֆուտբոլի միության նախագահ Արմանդո Պերեսը հայտարարել է, որ փորձում է ազգային թիմ վերադարձնել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Խոսել եմ Մեսսի-ավագի հետ, ով համաձայնել է կազմակերպել մեր ընդհանուր հանդիպումը հաջորդ շաբաթ:
Կարևոր է, որպեսզի Մեսսին մասնակցի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի խաղերին»,- Sport-ը մեջբերում է Պերեսի խոսքերը: