Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Վովա Գասպարյանն իր հրաժարականից առաջ պետք է հեռացնի մերկապարուհուն. Հացպանյան

«Ստեղծված վիճակը կարող է հանգեցնել Հայաստանի՝ ամենախայտառակ փուլ մտնելուն։ Սկսվում է ճգնաժամ և առկա պայթունավտանգ իրավիճակը կհանգեցնի նրան, որ Խորենացին կդառնա խորենացիներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սարգիս Հացպանյանը։

Նրա խոսքերով՝ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա ըմբոստության օջախներ կհայտնվեն նաև տարբեր մարզերում և համայնքներում։

«Ես վստահ եմ, որ ՀՀ տարբեր մարզերում ժողովուրդը այսպես հրաբխային վիճակում է, մարդկանց համբերության բաժակը լցվել է, երբ իրեն բանի տեղ չեն դնում և մի քանի մարդիկ պարզապես իրենց ուզածն են անում։ Հասարակ ժողովրդին հիշում են, երբ զինվոր է պետք։ Այլ պարագայում հասարակության կարծիքը որևէ մի պաշտոնյայի չի հետաքրքրում»,- նկատեց Հացպանյանը։ Նրա խոսքերով՝ իշխանությունը շատ լավ հասկանում է, որ ստեղծված վիճակը հանգեցնելու է պայթյունի, բայց գիտակցված գնում է դրան, քանի որ, հավանաբար, ինչ-որ մի ուժ, օտար ուժ սատարում է այս լարումը, սրում է վիճակը՝ ունենալով սեփական շահերը։ «Ես հակված եմ, որ դա ռուսական ուժ է, քանի որ քառօրյա պատերազմը ցույց տվեց մի շատ կարևոր բան, որ Ռուսաստանը լինելով Ադրբեջանին զինող, թիկունքին կանգնած ուժ, բացահայտվեց ամբողջ աշխարհին։ Բացահայտեց, որ մենք չունենք զինուժ, մենք ունենք զինվոր։ Այդ օրերը բացահայտում էին աշխարհի համար, որ Հայաստանը չունի բանակ»,-ասաց Հացպանյանը՝ հավելելով, որ Խորենացի փողոցի դեպքերն էլ ցույց տվեցին, որ մենք ոչ միայն բանակ չունենք, այլև Ազգային անվտանգության ծառայություն։

«Նրանց քթի տակ այսպիսի գործողություն պլանավորելը ծիծաղելի է, քանի որ այդ տղաների հեռախոսները գիշեր-ցերեկ լսվում են։ Միայն Պավլիկի հեռախոսը լսելով իրենք կիմանային, որ այսպիսի գործողություն է պլանավորվում։ Բայց չիմացան, ինչը փաստում է, որ մենք ԱԱԾ չունենք։ Չունենք նաև ոստիկանություն, քանի որ հնարավոր է մի քանի տասնյակ անձանցով գնալ և գրավել ՊՊԾ գնդի մի ամբողջ տարածք։ Այսինքն չունենք բանակ, ոստիկանություն և ԱԱԾ։ Ուժային երեք կառույց և այս վիճակը ի ցույց է դրվում ամբողջ աշխարհին»,- նկատեց Հացպանյանը՝ ավելացնելով, որ սա ձեռնտու է նախ Ադրբեջանին, Թուրքիային, ապա նաև Ռուսաստանին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում