«Մենք որևէ քաղաքացու փողոցում մենակ չենք թողել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնոլվ նախօրեին Խորենացի փողոցում հանրահավաքից հետո մարդկանց տուն ուղարկելու որոշմանը։
Հիշեցնենք, որ երբ համակարգող խումբը մարդկանց տուն գնալու կոչ արեց և խումբը նույնպես հեռացավ, շատ քաղաքացիներ շարունակեցին մնալ Խորենացի փողոցում։ Ինչ վերաբերում է երեկվա հանրահավաքին, ապա, Մարտիրոսյանի խոսքով, իրենք երեկ բերման են ենթարկվել, դրա համար չեն կարողացել մասնակցել հանրահավաքին։ Բացի դա, Մարտիրոսյանն ընդունում է, որ իրենց էլ կարող են սխալներ գործել։ «Այնպես չէ, որ խորհուրդը բացարձակ ճշմարտության սինդրոմով է տառապում։ Խմբի ներսում տարբեր կարծիքներ են լինում, բայց ընդունվում է մեծամասնության կարծիքը։ Բայց կարևորն այն է, որ «Սասնա ծռերի» քայլը ունեցավ քաղաքական լեգիտիմություն։ Երկրորդ փուլում այլ քայլեր են անհրաժեշտ»,-ասաց Մարտիրոսյանը։
Վերջինիս խոսքով պարզապես դժվար է երկրորդ փուլի համար հստակ որոշումներ, գործողություններ մշակել, քանի որ ՀՀ ոստիկանությունը դեռ պատրաստ չէ անցնել ժողովրդի կողմը։ «Երկրորդ խնդիրն այն է, որ անհրաժեշտ է քայլերն այնպես հաջորդեն իրար, որ դրանք արդյունքի բերեն։ Հնարավոր է քո քայլերի ժամանակ որոշակի բռնություն լինի, բայց կարևոր է արդյունքը։ Մենք մարտի մեկ ենք ունեցել, տասը զոհ ենք ունեցել, բայց արդյունքի չենք հասել»,-նկատեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս դեպքում արդյունքն այն է, որ տղաները պահանջների ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն և նրանք ազատ արձակվեն։
Առավել մանրամասն՝ տեսանյութում