Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

Ալբերտ Բաղդասարյան. Տղաները չեն գնացել փլավ բաժանելու, նրանք մահապարտներ են

Գերագույն խորհրդի պատգամավոր, հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ իրենք կանխատեսել էին ոստիկանության երեկվա հնարավոր գործողությունները, ուստի ոստիկաններին հաջողվեց բերման ենթարկել խորհրդի միայն 5 անդամների:

«Ժողովրդական ապստամբությունը շատ լավ պլանավորել է Բաղրամյան 26-ը՝ ամեն ինչ անում է, որպեսզի ամբողջ ազգը ոտքի կանգնի ու իրենց սրբի-տանի»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ իրենց խնդիրն այն է, որ այդ «սրբել-տանելուց» կարողանան տարբերել թացը չորից և երկրին վնաս չտան:

Ինչպես նկատեց Ալբերտ Բաղդասարյանը՝ այժմ շարժումը առաջնորդողները պետք է բավարարեն 2 պայմանի. «Առաջինը՝ իրենց պահանջները համահունչ լինեն «Սասնա ծռերի» պահանջներին և այդ տղաների կողմից վայելեն վստահություն, և երկրորդ՝ դառնան ժողովրդին միավորող և կազմակերպող ուժ: Այդպիսի երաշխիքներ կարող էին ունենալ միայն Ալեք Ենիգոմշյանը և Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: Բացի այդ՝ այս խորհուրդը ապակուսակցական է, և այս տղաների արածը չի հետապնդում ինչ-որ կուսակցության համար ճանապարհ բացելու նպատակ»:

«Սա ապստամբություն է, տղաները ապստամբներ են, ոչ թե զինված խումբ. սա է քաղաքական գնահատականը: Հետևաբար անցել են իշխանության կողմից թելադրված ստանդարտ կոչերի ժամանակները: Ամենակարևորը, որ ժողովուրդը ցուցաբերի քաղաքացիական անհնազանդություն: Իշխանությունները պետք է գիտակցեն, որ այլևս էս ժողովրդին չեն կարող խցկել իր բունը, և պետք է անցնեն բանակցությունների: Ուստի պահանջում ենք Ալեք Ենիգոմշյանի անհապաղ ազատ արձակումը»:

Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդում գտնվող տղաների անվտանգության երաշխավորմանը, ապա Ալբերտ Բաղդասարյանն ասաց. «Նրանց անվտանգության առաջին երաշխիքը իրենց զենքն է, իրենց կամքն ու ոգին: Նրանք գիտեն, որ չեն գնացել այնտեղ փլավ բաժանելու: Նրանք մահապարտներ են, հետևաբար ԱԱԾ-ն հոխորտալու փոխարեն՝ թող մտածի իր հնարավոր գործողությունների հետևանքների մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում