Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Իշխող համակարգի հոգեբանական «երկրաշարժը»

12 օր՝ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունից մնացել է միայն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, որոնցից մեկը զբաղված է հասարակության, մյուսը՝ զինված խմբի գործով: Դրամատիկ զարգացումների վեցերորդ օրը թվաց, որ այդ տպավորությունը փոխվում է, Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ, առանձնապես բովանդակային որևէ ելք դրանում չէր մատնանշվում, բայց դիրքորոշում էր, որում կային որոշակի ուղենիշներ, եթե անգամ հանրության համար անընդունելի: Ի վերջո, կարևորն առարկան է, որի շուրջ հետագայում կարող են կառուցվել հանգուցալուծման տարրերը: Բայց, այդ ելույթից հետո իշխանությունը կրկին ընկղմվել է խորը լռության մեջ: Բայց, այդ լռությունն ըստ ամենայնի ունի լոկ առերևույթ նշանակություն և դրանով երևի թե քողարկված է ընդամենը իշխանության ներսում տեղի ունեցող բուռն գործընթացը:

Այդ գործընթացը ամենևին նոր չէր, դա ունի տարիների արմատ և այն հասնում է նույնիսկ ոչ միայն 2008-ի Մարտի 1, այլ դեռևս 2007 թվական, երբ իշխանությունը բավականին տեսանելիորեն երկփեղկվեց ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի: Դեռևս այդ ժամանակ էր հստակ, որ Հայաստանի իշխող համակարգում սկսվում են այնպիսի տեկտոնական շարժեր, որոնք թաքցնելն իշխանությունն ինքը համարում է անիմաստ և ներիշխանական թավշյա հեղաշրջումների ուղտը սեփական դռանը ևս մեկ անգամ չընդունելու համար ներիշխանական խաղը տեղափոխում է որոշակի բաց տիրույթ՝ ձևավորելով երկու իշխանական բևեռներ: Հետագայում զարգացումները ծավալվեցին դեռևս բոլորիս հիշողության համար թարմ ուղղություններով, երբ առժամանակ իշխանությունը ստիպված էր կրկին առերևույթ մոբիլիզացվել, հետո կրկին անցնել երկբևեռ խաղի, ենթարկվել տարբեր տրանսֆորմացիաների: Բայց այդ ամենը ավելի ընդգծեցին այն, որ իշխանության ներսում տեղի են ունենում իսկապես խորքային զարգացումներ, որոնք լինելու են անկասելի:

Այդ ընթացքում, իշխանությունն արեց հնարավորը, ֆորս-մաժորային իրավիճակներ թույլ չտալու համար, բայց չստացվեց և հուլիսի 17-ին տեղի ունեցածը ներհամակարգային լուրջ շարժերի ծավալման ընթացքում գտնվող և իշխանության վերակազմավորման խնդրի առաջ կանգնած համակարգը դրեց նոր և լուրջ մարտահրավերի առաջ: Եվ համակարգը ըստ էության կրկին փակվել է, կծկվել: Ինչ է տեղի ունենում կծիկի ներսում, բավական բարդ է ասել: Բայց, կասկածից վեր է, որ իշխանության ներսում ընթանում են առնվազն հոգեբանական գերակտիվ շարժեր: Առավել ևս, որ ստեղծված ֆորս-մաժորում ակնհայտ է այդ համակարգում կոնկրետ կառույցների թերացման հետևանքը: Տվյալ պարագայում կարծիքները բազմազան են և հնչել են անգամ տեսակետներ, որ իշխանությունը կարող էր նաև գիտակցված գնալ այդօրինակ ապստամբություն «թույլ տալու», ինչ-ինչ արտաքին խնդիրներ լուծելու համար, առաջին հերթին ղարաբաղյան խնդրում:

Այս օրերին հնչող տեսակետները չափազանց բազմազան են և խնդիրը տվյալ դեպքում այն է, որ իշխող համակարգի թերացումը ակնհայտ է: Իսկ դա նշանակում է, որ համակարգի ներսում առկա է պատասխանատվության սուր խնդիր՝ անփութության հարց չէ, չափազանց լուրջ է: Հետևաբար, ինչպես հասարակությունը կարող է քննարկել տարբեր վարկածներ՝ հավանականից, հիմնավորից մինչև աներևակայելի, այդպես էլ նույն վարկածները կարող են լինել համակարգի տարբեր գլուխներում: Եվ եթե անգամ դրանք չհնչեն բարձրաձայն, միայն դրանց առկայությունը բավարար է հոգեբանական լուրջ շարժեր ապահովելու համար: Իսկ փակ համակարգերում, որտեղ ինստիտուտների նշանակությունը հասցված է գրեթե զրոյի և առաջնային է անձերի դերակատարությունը, հոգեբանական վիճակը կատարում է առանցքային դեր, ունի ահռելի նշանակություն: Մեծ հաշվով, իշխանության ներսում տեղի է ունենում հոգեբանական երկրաշարժ, և լռությունը թերևս հենց դրա հետևանքն է, որպեսզի հասարակության համար ժամանակից շուտ տեսանելի չդառնան դրա առաջացրած ներքին փլուզումները: Չի բացառվում, որ լռության այդ ծածկոցը հանվի այն ժամանակ, երբ իշխանության ներսում այդ հոգեբանական փլուզումներից հետո կձևավորվի նոր իրավիճակ, նոր ստատուս-քվո: Ո՞վ կլինի դրա ճարտարապետը, բնականաբար դժվար է ասել, քանի որ իշխանությունը Հայաստանում վաղուց միատարր չէ: Եվ այդ իմաստով պարզ չէ նաև, թե հատկապես որ «զանգվածում» են տեղի ունեցել ավելի շատ հոգեբանական փլուզումներ:
ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում