Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն շարունակում է վայելել արձակուրդը: Օրեր առաջ պորտուգալացուն նկատել են Լոս-Անջելեսի գիշերային ակումբներից մեկում՝ հայտնի դիջեյ Քելվին Հարիսի հետ: Այս մասին տեղեկացնում է DailyMail-ը:
Հիշեցնենք, որ պորտուգալացին ավելի վաղ Լաս-Վեգասում մարզում էր անցկացրել ընդհանուր մենամարտերի աշխարհահռչակ մարզիկ Քոնոր Մաքգրեգորի հետ: