Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի արժեքն իջել է մեկ բարելի դիմաց 43 դոլարից՝ 2016 թվականի ապրիլի 20-ից ի վեր առաջին անգամ։ Այն արժեցել է 42.99 դոլար։ Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները։
Նավթը շարունակում է էժանանալ ԱՄՆ-ում կոմերցիոն պաշարների մասին պաշտոնական տվյալների հրապարակումից հետո։ Մեկ շաբաթում (հուլիսի 15-22-ը) դրանք աճել են 1.6 մլն բարելով՝ հասնելով 521.1 մլն բարելի։