Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Լյուդմիլա Սարգսյան. Չկա այն մարդը, որ այս ծանր իրավիճակը կդնի քաղաքական գործընթացի մեջ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը այն պատգամավորների թվում է, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար այսօր գումարել Ազգային ժողովի նիստ: Հիշեցնենք. այս նախաձեռնությունը իրականացնելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն, սակայն առայժմ ստորագրել է ընդամենը 9 պատգամավոր, և դեռ անհրաժեշտ է 35 պատգամավորի ստորագրություն:

Լյուդմիլա Սարգսյանը պատգամավորների այս լռության կապակցությամբ ասաց՝ քանի որ ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, ուստի «մենք պարտավոր ենք ժողովրդին հուզող այս լրջագույն խնդրում լուծումներ փնտրել հենց Ազգային ժողովում»:

Մեր զրուցակիցը անհասկանալի է համարում նաև այն հանգամանքը, որ երկրում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 17-ից հետո 6 օր շարունակ լռություն պահպանեց:

Լյուդմիլա Սարգսյանը չընդունելով հանդերձ պայքարի այս եղանակը, այնուամենայնիվ՝ ընդունում է, որ «շատ շատերը չտեսնելով ելքեր՝ կարող են գնալ այս ճանապարհով, որը կարող է եզակի չլինել: Ուրեմն պետք է հասկանալ, թե պատճառները որտեղից են գալիս, և փորձել այդ խնդիրները լուծել»:

Նրա խոսքով՝ ի սկզբանե «Սասնա ծռերը» բացառեց խնդրի հանգուցալուծման քաղաքական ընթացքը, «ինչը մեծագույն սխալ էր: Իսկ այժմ ես չեմ տեսնում մի մարդու, որն այս ամենը կարող է դնել քաղաքական գործընթացի մեջ»:

ԱԺ պատգամավորը «Սասնա ծռերի» 3 պահանջներից՝ նախագահի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում և քաղբանտարկյալների ազատ արձակում, ամենաիրատեսականը համարում է Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը:

Իսկ ինչ վերաբերում է Խորենացու փողոցում տեղի ունեցած համատարած ձերբակալություններին, ապա պատգամավորի խոսքով՝ «իշխանությունն այստեղ շատ մեծ սխալ է թույլ տալիս, իսկ Լևոն Բարսեղյանի ձերբակալման հիմքն ուղղակի ծիծաղելի է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում