Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունն ադրբեջանական İTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիան կդառնա է՛լ ավելի ուժեղ:
Դեսպանն ընդգծել է, որ ռազմական հեղաշրջման փորձն ուղղված է եղել Թուրքիայի պետականության, պետության բարօրության դեմ: Խոսելով երկրում երեք ամսով մտցված արտակարգ դրության մասին՝ դիվանագետը հայտարարել է, որ դա ընդունվել է օրենքի շրջանակներում:
«Որ Թուրքիայում հայտարարվել է արտակարգ դրություն, չի նշանակում, թե այն անկայուն երկիր է: Արտակարգ դրություն ներդնելու նպատակը ահաբեկչական կազմակերպության դեմ արագ ու արդյունավետ պայքար մղելն է, որի անդամները ներթափանցել են Թուրքիայի տարբեր կառույցներ»,- ասել է նա: