Ֆրանսիայի ԱԳՆ նախկին ղեկավար Միշել Բեռնյեին Եվրահանձնաժողովը նշանակել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով բանակցող ԵՄ-ի կողմից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բեռնյեն պարտականությունների կատարմանը կանցնի հոկտեմբերի 1-ին: Թվիթերյան էջում նա գրել է, որ իր համար այդ նշանակումը մեծ պատիվ է:
Բեռնյեն բանակցություններ կվարի ԵՄ-ից դուրս գալու հարցերով բրիտանացի նախարար Դևիդ Դևիսի հետ, որին այդ պաշտոնում նշանակել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
Բանակցությունների սկզբի ամսաթիվը դեռ չի նշվում:
Միշել Բեռնյեն Ֆրանսիայի ԱԳՆ-ն ղեկավարել է 2004 թ. մարտից մինչև 2005 թ. Հունիսը: