Պատանդ վերցնելը և պահելը դասվում է ծանր հանցագործությունների շարքին: Հուլիսի 25-ին լրագրողների հանդիպման ժամանակ ՊՊԾ գնդում զինված խմբի կողմից պատանդ վերցնելու վերաբերյալ այս մասին նշեց փաստաբան Արմինե Ֆանյանը:
«Պատանդ վերցնելը և պահելը նախատեսված է քրեական օրենսգրքի 218 հոդվածով, որը դասվում է ծանր հանցագործությունների շարքին: Դա հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է և բավականին լուրջ պատիժ է սահմանում»,- ասաց Ֆանյանը: Նրա խոսքով՝ մարդասիրական գործառույթ իրականացնող սուբյեկտների պատանդ վերցնելու դատապարտումը միջազգային նորմերով է սահմանված:
«Անգամ պատերազմական գործողությունների ժամանակ բժշկական օգնություն ցույց տվող մարդկանց պատանդ վերցնելը, նրանց կյանքը վտանգող որևէ գործողություն կատարելը արգելված է»,- ասաց փաստաբանը: