Իտալական «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրին խոսել է թիմի հարձակվող Գոնսալո Իգուաինի՝ «Յուվենտուս» տեղափոխության մասին:
«Ես ցավով եմ խոսում այս մասին: Ինձ համար շատ դժվար էր տեսնել Իգուաինին «Յուվենտուս»-ի մարզաշապիկով:
Նա հեռացավ իր որոշմամբ, սակայն մենք արեցինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրան պահենք թիմում:
Իհարկե, «Նապոլի»-ն ուժեղ է նաև առանց Իգուաինի, սակայն ցավալի է, որ նա հեռացավ առանց զանգահարելու, առանց հրաժեշտ տալու», – ասել է Սարրին: