Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Որպեսզի հաղթահարողը լինի պետությունը

Հուլիսի 17-ից ի վեր Հայաստանում ծավալվող գերլարված մթնոլորտի վեցերորդ օրն անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ տեղի ունեցողը փորձություն, քննություն է պետականության համար, որը պետք է հաղթահարել: Նա միաժամանակ խոսում էր այն մասին, որ պետք է դասեր քաղել ստեղծված իրավիճակից:

Սերժ Սարգսյանը վեցերորդ օրը խոսեց այդ մասին՝ խախտելով իշխանության լռությունը, և էլի վեց օր է՝ այդ լռությունը վերականգնվել է: Ու պարզ չէ, թե ինչպես է իշխանությունը պատրաստվում հաղթահարել պետականության քննությունը, ինչ դասեր է քաղել իշխանությունը տեղի ունեցածից: Առայժմ միայն տեսանելի է, որ իշխանությունը դիմում է ոստիկանական կառույցի օգնությանը կամ ավելի ճիշտ՝ գործածում է միայն ոստիկանական կառույցի կարողությունները:

Դա՞ է դասը: Այսինքն՝ իշխանության քաղած դասն այն է, որ ոստիկանությունը բավարար արդյունավետությամբ չի կատարել ոստիկանական գործառույթնե՞րը: Այստեղ, իհարկե, ինչպես ասում են՝ ռեզոն կա, այն իմաստով, որ զինված ջոկատը գրավել է հենց ոստիկանական կառույցը՝ այդպիսով իշխանություններին դնելով գերծանր դրության մեջ և ստեղծելով կյանքի ու մահվան գերլարված վիճակը, պետությունը կանգնեցնելով բարդ հեռանկարների առաջ: Այսինքն՝ ակնհայտ է, որ ոստիկանությունը լավ չի աշխատել, և քաղվող դասերը իսկապես կարող են վերաբերել ոստիկանությանը, և հավանաբար այդ կառույցի ղեկավարությանն ասել են՝ «դե գնացեք և ինչպես ուզում եք՝ աշխատեք, «ուղղեք» ձեր սխալները»:

Բայց, միայն դա՞ է իշխանության քաղած դասը, այդպե՞ս է միայն իշխանությունը պատրաստվում հաղթահարել փորձությունը, պետական քննությունը:

Եթե այդ դասն արտահայտվում է միայն ոստիկանության գործողություններով, իսկ Հայաստանում իշխանության գոյության այլ դրսևորում ստեղծված իրավիճակի կոնտեքստում հասարակությունը չի տեսնում՝ իհարկե, չհաշված այն գործողությունները, որ կատարվում են անմիջապես ՊՊԾ գնդի շուրջ, ապա, մեղմ ասած, դժվար է պատկերացնել, որ իշխանությունը կկարողանա հաղթահարել պետականության այն փորձությունը, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը:

Այդ փորձությունը հաղթահարելու համար պահանջվում են բոլորովին այլ մեթոդներ, քան ոստիկանականը: Եվ եթե անգամ իշխանությունները օպերատիվ-հրատապ ռեժիմում այլ մեթոդ չունեն՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ապա գոնե պետք է տեսանելի լինեին այլ մեթոդներ արդեն հեռանկարային ժամանակահատվածի համար՝ պետությանը բաժին ընկած լուրջ փորձությունն ու քննությունը հաղթահարելու համար: Բայց այլ քայլեր չեն երևում, չի երևում իշխանության որևէ այլ օղակ, որը պատասխանատվություն կվերցներ առկա իրավիճակում հասարակության հետ հաղորդակցության համար:

Փորձությունը հաղթահարելու համար պահանջվում է ոչ միայն ուժային վճռականության դրսևորում, այլ նաև, և ըստ էության առաջին հերթին, պահանջում է փոփոխությունների իրական հակվածության դրսևորում: Այս մասով գործնական քայլերը կարող են էապես լիցքաթափել վիճակը ու նաև ի հայտ բերել խաղաղ հանգուցալուծման նոր հնարավորություններ և ուղիներ:

Այստեղ սևի ու սպիտակի, հաղթանակի և պարտության ընկալումները պետք է փոխվեն, պետք է դրանք դուրս բերվեն ավանդական ընկալումներից, որտեղ հաղթանակը ասոցացվում է բիրտ և անզիջում կեցվածքի հետ, իսկ հանդուրժողությունը դիտվում է թուլություն ու պարտվողականություն: Պետք է դուրս գալ մտածողության այդ ծուղակներից: Դրանցից դուրս չգալու դեպքում ճգնաժամից դուրս գալ չի հաջողցվելու, այսինքն՝ չի հաջողվելու այնպես դուրս գալ, որ փորձությունը հաղթահարողը պետությունը լինի, ոչ թե իշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում