Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի նստավայրն այսուհետ պաշտպանելու է Korkut («Սարսափ») ՀՕՊ համակարգը:
Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ ռազմական հեղաշրջման փորձի օրը նախագահական պալատը զինված հարձակման ենթարկվեց խռովարարների ուղղաթիռի կողմից:
Հաղորդվում է, որ Korkut համակարգն արտադրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կարկառուն ներկայացուցիչներից Aselsan ընկերությունը:
Հակաօդային պաշտպանության այդ համակարգը նախագահական նստավայրի պաշտպանությունը կսկսի ապահովել մոտ ժամանակներս:
Հաղորդվում է նաև, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բոլոր այցերի ժամանակ նրան ուղեկցում են վերջին տեխնոլոգիաներով սպառազինված հատուկջոկատայինները: