Չորեքշաբթի անգլիական Էսեքս կոմսությունում աճուրդի կհանվեն Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հեղինակած նկարները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Քեոփսի բուրգը Կահիրեում» նկարը գնահատվում է 711 000 եվրո, «Տեսարան Վենետիկի ամբարտակից» կտավը՝ 237 000 եվրո: Սակայն սպասվում է, որ դրանք աճուրդում ավելի թանկ կվաճառվեն:
Իր կյանքի ընթացքում Չերչիլը ստեղծել է 500 նկար: