Իտալիայի ՆԳՆ-ն ուժեղացնում է վերահսկողությունը եկեղեցիների և լողափերի նկատմամբ՝ Ֆրանսիայում ահաբեկչություններից հետո անվտանգության ամրապնդման շրջանակում ՝ գրում է Stampa պարբերականը։
Թերթի տվյալներով՝ գերատեսչությունը հատուկ կարգադրություն է արձակել եկեղեցիների և զբոսաշրջային վայրերի նկատմամբ առանձնահատուկ հսկողության սահմանման մասին։ Խոսքը գլխավորապես լողափերի, ինչպես նաև դպրոցների, մշակութային և կրթական կենտրոնների մասին է։ Բացի դրանից՝ քաղաքային իշխանություններին պարտավորեցրել են մանրամասն ցուցակ ներկայացնել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից։
Իտալիայի իշխանությունները նաև միջոցառումներ են ընդունում՝ ուղղված ահաբեկչական սպառնալիքի կանխմանը։ Այդ աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը բանտերի մոնիթորինգն է, որոնց ներսում նույնպես տարածվում են ծայրահեղականությունն ու ֆունդամենտալիզմը։