Georgia Online-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանից հետո հարևան Վրաստանում նույնպես կարող է դադարեցվել իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապված դպրոցների (գյուլենական դպրոցներ) գործունեությունը:
Այդ մասին Թբիլիսիում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Զեքի Լևենթ Գյումրուքչուն:
«Մենք տվյալ հարցի շուրջ բանակցում ենք վրացական կողմի հետ: Սակայն ներկա փուլում ճիշտ չի լինի մամուլում հավելյալ տեղեկատվություն հայտնելը»:
Թուրք դեսպանն ընդգծել է, որ համակարծիք չէ այն պնդումներին, թե Թուրքիայի վերջին զարգացումները բացասաբար կազդեն Թուրքիայի տնտեսական վիճակի վրա՝ հավելելով, որ վերջին օրերին դիտարկվում է օտար ներդրումների զգալի աճ, ինչը հիմք է տալիս ապագայի համար լավատեսական կանխատեսումներ անելու:
Լևենթ Գյումրուքչուն իր վրացի և մյուս գործընկերներին կոչ է արել չմտահոգվել՝ հայտարարելով, որ ներկայումս կյանքը Թուրքիայում ընթանում է իր նորմալ հունով: