Միլանի «Ինտեր»-ի ղեկավարությունը համաձայնության է հասել «Լացիո»-ի հետ թիմի կիսապաշտպան Անտոնիո Կանդրեվայի տրանսֆերի հարցում:
Գրեթե 1 ամիս տևած բանակցություններն ավարտվել են 25 միլիոն եվրոյի շուրջ ձեռքբերված համաձայնությամբ: Սպասվում է, որ Կանդրևան Հռոմում բուժզննում կանցնի հուլիսի 31-ին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կանդրևան «Լացիո»-ի կազմում մասնակցել է 30 հանդիպման և դարձել 10 գոլի հեղինակ: