ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Միանում եմ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու և ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը և Երևան հասնելուն պես կստորագրեմ։ Սակայն, ցավոք սրտի, այս պահին արդեն ակնհայտ է, որ այսօր մինչև 17:00 համապատասխան թվով ստորագրություններ չեն հավաքվի։ Այսպիսով առաջարկս հետևյալն է, որ համապատասխան թվով համաձայնություն ունենալուց հետո կրկին վերցնենք ձևաթուղթ»։
Լուսանկարը՝ Photolure-ի