Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը խոսել է թիմի պաշտպան Մամադու Սակոյին ԱՄՆ ուղևորությունից զրկելու մասին:
Կլոպպի խոսքերով՝ Սակոն թույլ է տվել սխալ, ինչի պատճառով որպես պատիժ հետ է վերադարձել Անգլիա:
«Ես Սակոյի հետ կխոսեմ 10 օրից: Ճիշտ գտա նրան հետ ուղարկել Անգլիա, քանի որ նրա պատճառով տուժում էր ողջ թիմը:
Սակոն ուշանում էր ինքնաթիռից, չէր հաճախում մարզումներին, ինչպես նաև ուշ էր միանում թիմին ճաշելիս», – ասել է Կլոպպը: