Ֆրանսիայի իրավապահ մարմինները պարզել են երկրորդ ահաբեկչի ինքնությունը, որը հարձակվել էր երկրի հյուսիսային Սենթ-Էթիեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցու վրա։ Նա 19-ամյա Աբդել Մալիք Պետիտիենն է։
Le Figaro-ն նշում է, որ երիտասարդը ծնվել է Սեն-Դիե-դե-Վոժ քաղաքում, որը գտնվում է Ֆրանսիայի հյուսիս-արևելքում։ Նրա անձը հաստատող փաստաթղթերը գտնվել են նրա հանցակցի՝ Ադել Կարմիշի մոտ։
Պարբերականի տվյալներով՝ Պետիտիենը նախկինում դատված չի եղել, սակայն հայտնվել էր հատուկծառայությունների տեսադաշտում, քանի որ 2015-ին երկու անգամ փորձել էր Սիրիա ուղևորվել։