Վերջին 2 տարում Եվրոպայում ահաբեկչական հարձակումների զոհն է դարձել 443 մարդ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ 2014 թվականից Եվրոպայում տեղի են ունեցել 18 մահաբեր ահաբեկչական հարձակումներ։ Այսպիսով՝ 2014 թվականին սպանվել է 4 մարդ, 2015-ին՝ 267 քաղաքացի, և 172-ը՝ այս տարվա առաջին կեսին։
Այդ ընթացքում առավել խոշոր ահաբեկչություններ են կատարվել Փարիզում, Անկարայում, Նիսում։ Փարիզում զոհերի թիվը կազմել է 155 մարդ, Անկարայում՝ 102։ Նիսում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը խլել է 84 մարդու կյանք։
Վերջին հարձակումը կատարվել է հուլիսի 26-ին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող եկեղեցում։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է հոգևորական։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր ԴԱԻՇ-ը։