1981 թ. ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա զինված հարձակում գործած Ջոն Հինքլի կրտսերը օգոստոսին ազատ կարձակվի հոգեբուժարանից, որտեղ նա անցկացրել է վերջին 35 տարին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ Հինքլիին թույլատրվել էր ամսեկան 17 օր անցկացնել իր մոր տանը Վիրջինիա նահանգում:
1981 թ. մարտի 30-ին Հինքլին ատրճանակից կրակ է բացել Ռեյգանի և նրան ուղեկցող մարդկանց ուղղությամբ երբ նրանք փողոց են դուրս եկել Վաշինգտոնի Hilton հյուրանոցից, որտեղ պետության ղեկավարի մասնակցությամբ միջոցառում է անցկացվել:
Փամփուշտը անցել է Ռեյգանի սրտից շատ մոտ հեռավորության վրա և մնացել է թոքի մեջ: Այն հանել են 4 ժամ վիրահատությունից հետո:
Հինքլին անմեղսունակ է ճանաչվել, որը հաշվետու չէ իր գործողությունների համար և ուղարկվել է հոգեբուժարանում բուժման: