Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հասարակությունը փողոց է դուրս եկել ոչ թե սոցիալական խնդիրների, այլ արդարության դեֆիցիտի պատճառով. տնտեսագետ

Հայաստանում տնտեսական ցուցանիշների առումով այս տարվա հունիսը եղել է վատագույնը: Այդ մասին են վկայում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրված տվյալները: Սա նշանակում է, որ իշխանությունները անլուրջ են վերաբերվում սոցիալական տարբեր բողոքներին:

Տնտեսագետ Բաբկեն Թունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը անկում է ապրել հատկապես շինարարության և առևտրի ոլորտներում, թեև նա համարում է, որ տնտեսական ակտիվություն նկատվում է: Մեր զրուցակիցը սա տարօրինակ է համարում. «Որովհետև եթե տնտեսական ակտիվություն է նկատվում, գոնե առևտրի շրջանառություն անկում չպետք է լիներ: Իսկ շինարարության ոլորտը 2009-ից ի վեր այդ անկումային վիճակից դուրս չի գալիս: Արդյունաբերության ոլորտի աճն էլ հանքարդյունաբերության հաշվին է»:

Տնտեսագետը իրատեսական չի համարում մանավանդ այս իրավիճակում տնտեսության մեջ կտրուկ դրական փոփոխությունների հնարավորությունը: Հայաստանում կրճատվել է ներմուծումը, ինչը վկայում է մեր բնակչության գնողունակության անկման մասին:

Այնուամենայնիվ, տնտեսագետի կարծիքով՝ թվերը ոչինչ չեն նշանակում, քանի որ դրանք ոչ մեկին հետաքրքիր չեն: Նրա խոսքով՝ կարևորն այն է, թե տնտեսական աճը արդյո՞ք ապահովում է զարգացում, և պահպանվո՞ւմ է արդյոք բաշխման արդարությունը. «Եթե տնտեսական աճից օգտվում է հասարակության մի չնչին մասը, նշանակում է այդ աճը ինքնանպատակ է ու ծառայում է շատ սահմանափակ թվով  մարդկանց»:

Նրա խոսքով՝ լուծումները գտնվում են տնտեսական դաշտից դուրս. տնտեսական աճը կախված է արդար, անկախ դատաիրավական համակարգից, որի բացակայության պատճառով չեն կատարվում ներդրումներ, իսկ դրա պատճառով էլ չի աճում տնտեսությունը:

Ինչ վերաբերում է Խորենացի փողոցի գործողություններին, ապա տնտեսագետի կարծիքով՝ սոցիալական գործոնը, իհարկե, դեր խաղում է, ավելի է բորբոքում մարդկանց, սակայն մարդկանց՝ փողոց դուրս գալու գլխավոր պատճառը նա համարում է արդարության, արդարադատության դեֆիցիտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում