Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գներն այսօր ուժեղացրել են իրենց բացասական դինամիկան և նվազել են ավելի քան 2 տոկոսով՝ ԱՄՆ-ում «սև ոսկու» պաշարների աճի մասին տվյալների ֆոնին. տվյալները ներկայացրել է երկրի էներգետիկայի նախարարությունը:
Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 2.48 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 44.09 դոլար: WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն իր հերթին նվազել է 2.26 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 41.97 դոլար:
Մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում նավթի արդյունահանումն աճել է 0.24 տոկոսով կամ օրական 21.000 բարելով՝ հասնելով օրական մինչև 8.515.000 բարելի: