«Ես չեմ ուզում քննարկել խորհրդի որոշումը հանրահավաքը Ազատության հրապարակ տեղափոխելու վերաբերյալ, բայց եթե մի քայլ արվում է, ուրեմն ստիպված է արվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը։
Վերջինս անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից տարածված ձայնագրության, որտեղ տղաները խոսում են իրենց գործողություններից և տպավորություն է ստեղծվում, որ նրանց մեծ մասը տեղյակ չի եղել, թե ուր է գնում, նկատեց, որ պետք չէ միանշանակ ընդունել այդ ձայնագրությունը, քանի որ հնարավոր չէր, որ նրանք չիմանայի, թե ուր են գնում։ «Այդ տղաները մարդասպան չեն, ոչ էլ տեռորիստ են, դրա համար էլ նրանք բաց թողեցին պատանդներին»,-հավելեց ազատամարտիկը։
Գագիկ Սարուխանյանը նաև նկատեց, որ զինված խումբը բժիշկներին պատանդ չի վերցրել։ Բժիշկները մնացել են բուժօգնություն ցուցաբերելու համար։
Առավել մանրամասն՝ տեսանյութում