«Հզորությունների կառուցման տեսակետից, տարածաշրջանում մեր ուշադրությունը Վրաստանի վրա է կենտրոնացած: Վրաստանի կայունությունն ու ժողովրդավարությունը մենք դիտում ենք կարևոր հանգամանք ողջ տարածաշրջանում: Վրաստանը կայուն, ժողովրդավարական երկիր է, որը ցույց տվեց իր նվիրվածությունը եվրոպական եւ եվրոատլանտյան արժեքներին»,- այս մասին «Վարշավայի ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո.հետևանքները Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Վիլիամ Լահուն`հավելելով, որ Հայաստանը որոշակի օգուտներ կստանա Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացումից:
Արդեն նոյեմբեր ամսին, ՆԱՏՕ-ի`Վրաստանում հիմնադրված ուսումնական կենտրոնի վարժանքներին, Հայաստանն էլ կմասնակցի: «Բազմաթիվ ոլորտներ կան, որոնց զարգացման ուղղությամբ կարող ենք աշխատել: Պոտենցիալ ֆինանսավորում կա, այն կտրամադրվի ԵՄ-ի կողմից եւ որոշակի հեռանակարներ կբացի տարածաշրջանի ու Հայաստանի համար»,- ասաց նա: