Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ռուսաստանը փորձելու է արգելափակել Հայաստան-ՆԱՏՕ- հարաբերությունները. Դավիթ Շահնազարյան

«Վարշավայի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո. հետևանքները Հայաստանի համար» թեմայով քննարկմանը ելույթ ունենալով՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը կարծիք հայտնեց, թե Ռուսաստանի հայտարարությունները՝ իր արտաքին քաղաքականությունը ավելի խաղաղարար դարձնելու մասին, ճնշում էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա, որպեսզի Վարշավայում չկայացվեն այն որոշումները, որոնք արդեն կայացվեցին. «Պարզվեց՝ ՆԱՏՕ-ի անդամ-երկրները այլևս չեն հավատում Ռուսաստանի խոստումներին, և ակնհայտ դարձավ, որ ՆԱՏՕ-ի համար չափազանց կարևոր է, այսպես կոչված, արևելյան թևը»:

Նրա խոսքով՝ արևելյան թև ասելով՝ ՆԱՏՕ-ն նկատի ունի Բալթիկ ծովից մինչև Սև ծով՝ ներառյալ Վրաստանը: Ուկրաինայի համար Դավիթ Շահնազարյանը չբացառեց, որ լինի Մինսկ-3, իսկ Վրաստանն ստացավ նույնիսկ ավելին, քան սպասում էր Վրաստանի քաղաքական էլիտան:

Դավիթ Շահնազարյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հանգել է այն եզրակացության, որ Հյուսիսատլանտյան դաշինքը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանը խախտում է ոչ միայն միջազգային, համաեվրոպական անվտանգության սկզբունքները և վտանգ է ներկայացնում իր հարևանների համար, այլև փորձում է հաստատել իր, այսպես կոչված, խաղի կանոնները, որը անընդունելի է լինելու ՆԱՏՕ-ի համար:

«Իմ կարծիքով՝ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը և Պուտինը 3 հետևություն պետք է անի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից՝ շահել անհնարը, չկորցնել անհնարը, և երրորդը՝ խաղից դուրս գալը ևս անհնար է»,- հայտարարեց նա:

Ինչպես նկատեց Դավիթ Շահնազարյանը՝ բացի Սիրիայում և Հարավարևելյան Ուկրաինայում սրացման գնալուց, Ռուսաստանը փորձում է սրացման գնալ նաև մեր տարածաշրջանում՝ խոսելով արդեն Լեռնային Ղարաբաղի գոտում Ադրբեջանին սպառազինությունների նոր մատակարարման մասին:

Դավիթ Շահնազարյանը շատ դրական գնահատեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովին մասնակցեց ամենաբարձր մակարդակով. «Իր մասնակցությամբ Հայաստանը մոտեցավ Ղարաբաղի հարցով բավական օբյեկտիվ բանաձև ստանալու: Բայց հաշվի առնելով այն զարգացումները, որ գնում են հիմա Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում, ես մտավախություն ունեմ, որ Ռուսաստանը փորձելու է արգելափակել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները: Հուսանք, որ դա չի հաջողվելու: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ ավելի քան իրատեսական է նոր պատերազմի բռնկումը ԼՂ և Ադրբեջանի շփման գոտում, որովհետև այն, ինչ կատարվում է Ռուսաստան-Ադրբեջան ալյանսի կողմից, իսկապես տանում է դրան: Ռուսաստանը կփորձի ապակայունացնել այս տարածաշրջանը, որովհետև նպատակը պարզ է. դա, այսպես կոչված, ռուս խաղաղապահներն են: Իսկ շարունակելով սպառազինություններ մատակարարել Ադրբեջանին՝ Հայաստանը ոչինչ չի ստանում»:

Վերլուծաբանի համոզմամբ՝ ուստի պետք է լրջորեն մտածել Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին և ինչու ոչ՝ դիմել ՆԱՏՕ-ի անդամ-երկրներին՝ նրանցից սպառազինություններ ստանալու խնդրանքով. «Սակայն դա անելու համար նախ պետք է սկսել Հայաստանի ապագաղութացման գործընթացը և դուրս գալ այն միջազգային ձևաչափերից, որով բացառապես ամբողջովին կաշկանդում են Հայաստանի արտաքին քաղաքական գործունեությունը: Անկախ ամեն ինչից՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչներն են, և այն ոչ միայն պետք է շարունակել, այլև խորացնել և ընդլայնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում