Երեկ գիշերը տեղի ունեցած գործողությունների առնչությամբ, որի արդյունքում տղաները իրենց մոտ են պահել իրենց բուժօգնության գնացած բժիշկներին, ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Որքան ես գիտեմ՝ որևէ պատերազմի, որևէ հեղափոխության ժամանակ աշխարհում չկա նման երևույթ, որ բուժաշխատողներին պատանդ վերցնեն»:
Նրա խոսքով՝ սա հարիր չէ հայ մարդուն, և ինքն էլ պատրաստ է այդ բժիշկների փոխարեն այնտեղ գտնվել:
Բժիշկները դիմում են տղաներին՝ խնդրելով այնտեղ պահվող բուժաշխատողներին անհապաղ բաց թողնել:
Մանրամասները՝ տեսանյութում: