Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Ոստիկանության կողմից առավել կոշտ միջամտության համար ավելի ու ավելի շատ հիմքեր են առաջ գալիս. Արա Ղազարյան

«Այստեղ կարևոր է, թե ինչ մտադրությամբ են նրանց զրկել ազատությունից: Նախևառաջ դա տեղաշարժի ազատության սահմանափակում է, երկրորդ՝ հնարավոր է, որ դա ազատությունից զրկելու հանգամանք է, և երրորդ՝ հնարավոր է, որ պատանդ լինի: Դա արդեն կախված է, թե նրանք ինչ պատճառաբանություն կներկայացնեն: Մինչև հիմա ներկայացված պատճառաբանությունն այն է, որ իրենք ուզում են և պահանջում են տեղում բուժում իրականացնել: Հիմա եթե այդ անձանց պահելով հանդերձ շարունակեն պահանջներ ներկայացնել իշխանություններին, սա տանում է պատանդի դաշտ, ավելին՝ կարող է նույնիսկ 217-րդ հոդվածի դաշտ տանել, այսինքն՝ ահաբեկչական գործողություն ընդդեմ քաղաքացիական անձի:

Կրկնում եմ՝ դեռ վաղ է այդ մասին խոսելը: Սա, իմ կարծիքով, պատանդ պահելու գործելակերպ է, որպեսզի բժիշկները իրենց մոտ իրականացնեն այդ անձանց բժշկական միջամտությունը»՝ անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի կողմից բուժաշխատողներին պատանդ վերցնելուն՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է մի բան. այդ մարդիկ իրենց դրել են օրենքի դաշտից դուրս, և այստեղ ոստիկանության կողմից առավել կոշտ միջամտության համար ավելի ու ավելի շատ հիմքեր են առաջ գալիս:

Արմենակ Կյուրեղյանը հայտարարել է, թե ոստիկանները Պավլիկ Մանուկյանի վրա կրակել են վիրավոր ապստամբին հանձնելու ժամանակ. արդյոք սա պայմանավորվածության խախտում չէ: Արա Ղազարյանն այս կապակցությամբ ասել է, որ մի բան է պարզ, որ նրանց գործողություններն անօրինական են, քանի դեռ նրանք զենք են կրում և չեն կարող խոսել ոստիկանների կողմից ինչ-ինչ անօրինական գործողությունների մասին:

«Ի սկզբանե ոստիկանների գործողություններն օրինական են, նրանց գործողությունները՝ անօրինական: Ոստիկանները կարող են ուժ կիրառել ցանկացած պահի, քանի դեռ այդ հանցագործությունները շարունակվում են: Այդ տեսակի հանցագործությունը զենք-զինամթերք պահելը, կրելը կիրառելն է, և երկրորդ՝ շենք, շինություն զավթելը, ինչը շարունակվում է արդեն 10 օր»,- ասել է նա:

Հարցին ի պատասխան՝ եթե գրոհ տեղի ունենա, ո՞վ է պատասխանատվություն կրելու, միջազգային իրավունքի մասնագետը նկատեց. «Եթե գրոհ տեղի ունեցավ և, ենթադրենք, եղավ մարմնական ծանր վնասվածք կամ զոհ, սկզբունքորեն պատասխանատվություն են կրում այն անձինք, ովքեր հարձակվել են գնդի վրա»:

Հիշեցնենք, որ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս «Սասնա ծռեր» խմբի կողմից պատանդ են վերցվել բժիշկներ Նորայր Թևանյանն ու Սալվադոր Չեխոյանը, բուժեղբայր Դավիթ Տոնոյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում