Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրե Գոմեշը պայմանագիր է կնքել կատալոնական «Բարսելոնա»-ի հետ:
Եվրոպայի չեմպիոնն Իսպանիայի գործող չեմպիոնի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել:
22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց «Բարսելոնա»-ն «Վալենսիա»-ին վճարել է 35 մլն եվրո: Ակումբը ևս 10 մլն եվրո կարող է վճարել հավելավճարի տեսքով: