Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Սա արդեն ահաբեկչություն է. Գառնիկ Իսագուլյան

Երեկվանից հայկական իրողությունը կանգնել է նոր իրավիճակի առաջ, և արդյո՞ք այս կերպ հանգուցալուծվում է հուլիսի 17-ից ի վեր ստեղծված թնջուկը, թե՞ կանգնում ենք նոր մարտահրավերների առջև:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երեկ գիշերը տեղի ունեցած միջադեպի մեղավոր է համարում զինված տղաներին. «Այստեղ որևէ երկրորդ կարծիք լինել չի կարող»:

Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ Ալեք Ենիգոմշյանն ու աջակիցները փորձում են ամեն ինչ ներկայացնել գլխիվայր շրջված, ինչը անթույլատրելի է. «Տղաները չեն անսացել իշխանությունների, առողջապահության մարմինների հորդորներին: Իսկ այսօր, երբ խնդրել և թույլ են տվել, որ բուժօգնությունը ներս մտնի, պարզվում է՝ իրենց օգնության գնացած բժիշկներին և բուժքրոջը պատանդ են վերցնում: Սա ինչպե՞ս անվանել, եթե ոչ՝ ահաբեկչություն»:

«Եթե այդ տղաները վայրկյան առաջ բժիշկներին բաց չթողնեն, այլևս անհնար կլինի նրանց տալ այլ բնութագիր»,- ընդգծեց Գառնիկ Իսագուլյանը:

Մեր զրուցակիցը տարակուսում է՝ այժմ ի՞նչ են ասելու այն քաղաքական, մշակութային գործիչները, ովքեր պաշտպանում են այս տղաներին. «Եթե նրանք շարունակեն օժանդակել այս ահաբեկիչներին, ուրեմն իրենք էլ են ահաբեկիչներ, և նրանց նկատմամբ էլ պետք է կիրառվի նույն գործողությունը»:

«Սա ի՞նչ է, եթե ոչ՝ տեռորիստական ակտ, տեռորիստների հետ բանակցություններ չեն վարում, տեռորիստների հետ հստակ գործողություններով ամեն ինչ ավարտում են»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իշխանություններն ամեն ինչ արեցին՝ արյունահեղությունից խուսափելու համար, իսկ ներսից ու դրսից նրանց հրահրողները ամեն ինչ անում են, որ արյուն ու զոհ լինի, և այս ամենում ինչ-որ ժնևյան փաստաթղթեր են վկայակոչում. «Լավ, մինչև ե՞րբ կարելի է թաքցնել, թե ինչ է իրականում կատարվում: Իրենց չհաջողված ահաբեկչական գործողությունները (էն էլ դեռ դժվար է ասել՝ ում դեմ էին նախապատրաստում) ուզում են այստեղ հասցնել մինչև վերջ: Էս մարդկանց արյուն է պետք, որպեսզի հետո ճառեր ասեն և այդ արյան վրա հասարակությանը գրգռեն»:

Դատապարտելով համակարգող խորհրդի երեկ դրսևորած պահվածքը՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց. «Իրենց բացարձակ չէ՞ր հետաքրքրում Պավլիկ Մանուկյանի և նրա որդու առողջական վիճակը, որ նույնիսկ հիվանդանոց չգնացին: Իրենց հաստատ շատ ավելի ձեռնտու կլիներ, որ Պավլիկն ու որդին զոհվեին: Այս տղաները չեն զոհվում՝ ի պատիվ ՀՀ նախագահի հստակ ցուցումների»:

Գառնիկ Իսագուլյանը զգոնության կոչ անելով համաքաղաքացիներին՝ ասաց. «Չի կարելի ամեն մեկի ասածը հալած յուղի տեղ ընդունել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում