Սիրիայի հյուսիսարևելյան Քամիշլի քաղաքում ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 44-ի, մոտ 170 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհի մասին։
Այսօր ականապատված բեռնատար էր պայթեցվել քաղաքի արևմտյան մասի՝ քրդերի կողմից վերահսկվող շրջանում։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները ստանձնել են ահաբեկչական գործողության պատասխանատվությունը՝ հայտնում է AP գործակալությունը։