Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում իրենց դերն են խաղացել Ադրբեջանն ու Ղազախստանը:
Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան ճիշտ քաղաքականություն է վարում Ռուսաստանի հանդեպ՝ սկսելով երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթաց:
Խոսելով ռուսական «Սու-24»-ի միջադեպի մասին՝ Դավութօղլուն հայտարարել է, որ անկախ նրանից, թե ճգնաժամից հետո ինչպես զարգացան Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, Անկարան ամեն դեպքում գործել է օրենքի շրջանակներում՝ կապված իր օդային տիրույթի խախտման հետ: