Friday, 29 03 2024
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել

Երևանն ընդլայնում է կրթական ոլորտում համագործակցությունը իտալական Տրևիզոյի հետ

Երևանի և իտալական Տրևիզո քաղաքի դպրոցների միջև բարեկամական կապերի հաստատմանն, ինչպես նաև հանրակրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում իտալական վերոնշյալ քաղաքի պատվիրակության հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը համառոտ ներկայացրել է Երևանի և իտալական քաղաքների միջև ձևավորված բարեկամական և գործընկերային կապերն ու առկա ձեռքբերումները: Վերջինս նաև ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես ողջունում է բարեկամական և գործընկերային կապերի շարունակականությանն ու ընդլայնմանը միտ ված բոլոր նախաձեռնությունները:

Իտալական պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Տրևիզո քաղաքում գործող «Ֆեդեպիացա» հիմնադրամի նախագահ Ջիովաննի Տոսելոն համառոտ ներկայացրել է իր ղեկավարած հիմնադրամի գործունեությունը՝ ընդգծելով հատկապես մշակութային և կրթական բաղադրիչի նպատակները: Ջովաննի Տոսելոն փոխանցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված Տրևիզոյի քաղաքապետի նամակը:

Այնուհետ կողմերը քննարկել են Տրևիզոյի կրթական հաստատությունների, մասնավորապես, իտալացի անվանի քանդակագործ Անտոնիո Կանովայի անվան դպրոցի և Երևանի դպրոցներից մեկի միջև բարեկամական կապերի հաստատմանն առնչվող հարցեր:

Ողջունելով իտալական կողմի նախաձեռնությունը՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ հյուրերին համառոտ ներկայացրել է քաղաքապետարանի ենթակայության և արտերկրի մի շարք դպրոցների միջև արդեն իսկ ձևավորված բարեկամական և գործընկերային կապերը և հույս հայտնել, որ բարեկամ դպրոցների շարքն արդեն մոտ ապագայում կհամալրեն նաև իտալական դպրոցները: Հանրակրթության վարչության պետը նաև նշել է, որ հանգամանորեն կքննարկվեն համագործակցության տարբերակներն ու արդեն մոտ ապագայում առաջարկներ կներկայացվեն ծրագրի մեկնարկի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին հյուրերը հայտնել են նաև Երևանի մասին իրենց տպավորությունները՝ հատկանշելով, որ տպավորված են մայրաքաղաքի գույներով և կանաչապատման ու ծաղկապատման մշակույթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում