Արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսը կարող է համալրել Լոնդոնի «Չելսի»-ի կազմը: Այս մասին տեղեկացնում է Daily Star-ը:
Նախորդ ամռանը Տևեսը վերադարձել էր իր հարազատ ակումբ՝ «Բոկա Խունիորս»: 32-ամյա հարձակվողը նախորդ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում: Հարձակվողի պայմանագրի ժամկետը լրանալու է 2018 թվականին:
Տևեսն Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես է եկել 2006-2013թթ՝ հանդես գալով «Վեսթ Հեմ»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում ու «Մանչեսթեր Սիթի»-ում:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Տևեսը կարող է համալրել Միլանի «Ինտեր»-ի կազմը: