Արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը մեկնաբանել տեղափոխությունը «Նապոլի»-ից «Յուվենթուս»: Իտալիայի Ա Սերիայի 2015/16թթ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն համալրել է գործող չեմպիոնի կազմը:
«Ուրախ եմ այստեղ գտնվել: Պատրաստ եմ նոր արկածների մեկնարկին: Մտածում եմ միայն այն մասին, որպեսզի ինձ դրսևորեմ մարզումներին ու ցույց տամ լավագույն որակներս:
Անհամբեր սպասում եմ Պաոլո Դիբալայի հետ համագործակցության մեկնարկին: Հուսով եմ՝ «Յուվենթուս»-ի կազմում կհաղթեմ Չեմպիոնների լիգայում»,- Իգուաինի խոսերը մեջբերում է CalcioNews24-ը: