Սիրիայի Քամիշլի քաղաքի արևմուտքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 25 մարդ, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով քաղաքային հիվանդանոցի աշխատակցին։
«Հիվանդանոց են բերվել 25 զոհերի դիեր։ Վիրավորվել է ավելի քան 100 մարդ, զոհերի թիվն ըստ ամենայնի աճի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
«Ալ-Մայադին» հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է 31 մարդ։
Ականապատված բեռնատարն այսօր պայթել է քաղաքի այն շրջանում, որը վերահսկում են քրդերը։