Դերասանուհի Եվա Լոնգորիան թողարկել է կանացի հագուստի իր առաջին հավաքածուն, հայտնում է rosbalt.ru-ն:
The Limited ապրանքանիշը Լոնգորիային առաջարկել է դառնալ սահմանափակ հավաքածուի հրավիրված աստղային դիզայները: Եվ ահա, 41-ամյա դերասանուհին ներկայացրել է իր նորաձև ստեղծագործությունները:
Եվան միջոցառմանը ներկայացել է դեղին զգեստով: Նրա հավաքածուն վաճառքի կհանվի 2016 թ. օգոստոսի 15-ից: