Չինաստանը սկսել է հաշվողական մեքենայի փորձարարական նմուշի մշակում, որը պետք է «նոր դարաշրջանի գերհամակարգչի» մաս դառնա: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
«Տյանցզին քաղաքում գտնվող գերհամակարգիչների չինական պետական կենտրոնը ծրագրում է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակիՊաշտպանական գիտության և տեխնիկայի համալսարանի հետ համագործակցոթյամբ մինչև 2020 թ. ստեղծել նոր սերնդի գերհամակարգիչ, որը կկարողանա քվինտիլիոն (հազար քվադրիլիոն) գործողություն կատարել մեկ վայրկյանում:
Ներկայումս Չինաստանում և աշխարհում ամենաարագ համակարգիչը համարվում է Sunway TaihuLight գերհամակարգիչը, որը կարող է 93 քվադրիլիոն գործողություն կատարել մեկ վայրկյանում: