Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու հաղորդակցությունների նախարար Ահմեթ Արսլանը հայտարարել է, որ Թուրքիայի տարածքում «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցումն ավարտված է 87 տոկոսով:
Նրա խոսքով՝ ԲԹԿ-ի կառուցումն ընթանում է գրաֆիկի համաձայն, և ներկայումս ընթանում է Կարս գետի վրայով երկաթուղային երկու կամրջի կառուցումը:
Արսլանն ընդգծել է, որ ԲԹԿ-ն հատուկ կարևորություն ունի Թուրքիայի համար: ԲԹԿ-ն սկզբնական շրջանում պետք է փոխադրի տարեկան մեկ միլիոն ուղևորի և 5 միլիոն տոննա բեռ: Հետագայում բեռների ծավալը հասցվելու է 17 միլիոն տոննայի: