Իտալական «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է թիմի հարձակվող Գոնսալո Իգուայինի՝ «Յուվենտուս» տեղափոխության մասին:
«Այն, ինչ տեղի ունեցավ, անսպասելի էր մեզ համար: Մենք զրուցեցինք Իգուայինի գործակալի հետ և հասկացանք, որ պետք է նոր հարձակվող փնտրենք:
Իգուայինն անշնորհակալ դավաճան է: Նա դավաճանեց բազմահազար երկրպագուներին:
Ճիշտ է, «Յուվենտուս»-ը վճարել է Իգուայինի ողջ հրաժարագինը, սակայն ես այդ ֆուտբոլիստից նման բան չէի սպասում», – ասել է Դե Լաուրենտիսը: