Աշխարհի ամենաթանկ ռոմանտիկ ընթրիքը (2 հոգու համար) գնահատվել է 2 մլն դոլար։ Նման գումար կարժենա երեկոն սինգապուրյան Ce’ La Vi ռեստորանում։
Ընթրիքի ծրագրում ներառված է ուղղաթիռով թռիչք Սինգապուրի վրայով և ուղևորություն շքեղ Rolls-Royce-ով։
Ճաշացանկում ներառված է 18 կերակրատեսակ, այդ թվում ոստրեներ՝ շամպայնի փրփուրով, սպիտակ ձկնկիթ, խամոն, ֆուա-գրա՝ գինու մեջ, տապակած աղավնի և այլն։
Սննդի հետ առաջարկվում է 44-55 տարվա գինի։