Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլյանո Ալլեգրին անգլիական «Տոտենհեմ»-ի հետ կայացած ընկերական հանդիպումից հետո խոսել է իր թիմի մարզավիճակի մասին:
«Մենք հիանալի հանդիպում անցկացրեցինք: «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են:
Կարծում եմ ՝ ունենք ամեն ինչ, որպեսզի նվաճենք բոլոր մրցանակները», – ասել է Ալլեգրին:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Յուվենտուս»-ը պաշտոնապես հայտարարեց «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուայինի ձեռքբերման մասին: