Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը չի հեռանալու ակումբից:
«Մատիչը կարևոր ֆուտբոլիստ է «Չելսի»-ի համար: Ես նրա հետ լուրջ ծրագրեր ունեմ: Մատիչը գիտի՝ «Չելսի»-ում ինչ դեր է իրեն վստահված:
Ինչ վերաբերվում է Կանտեին, ես ուրախ եմ, որ մենք կարողացանք այս տրանսֆերն իրականացնել:
Կանտեն հիանալի մրցաշրջան անցկացրեց «Լեսթեր»-ում և նույքան լավ հանդես եկավ Եվրոպայի առաջնության ընթացքում», – ասել է Կոնտեն: