Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորը խոսել է «Պալմեյրաս»-ի հարձակվող Գաբրիել Խեսուսի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին:
«Ես խոսել եմ Գաբրիելի հետ և պատմել եմ նրան այն ամենը, ինչ կապ ունի «Բարսա»-ի հետ: Կարծում եմ՝ Գաբրիելն իրեն երջանիկ կզգա այստեղ», – ասել է Նեյմարը:
Հավելենք, որ Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում Գաբրիելը 14 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ: