Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ «արքայական ակումբ»-ը շարունակում է բանակցություններ վարել «Յուվենտուս»-ի հետ Պոլ Պոգբայի տրանսֆերի հետ կապված:
«Մենք շարունակում ենք աշխատել Պոգբայի տեղափոխության համար: Մինչև օգոստոսի 31-ն ունենք ժամանակ, և այդ ընթացքում կարող է պատահել ամեն ինչ: Ավելին ասել չեմ կարող:
«Ռեալ»-ը միշտ ցանկանում է համալրել կազմը լավագույն ֆուտբոլիստներով, սակայն Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ բարձրակարգ ակումբներ: Հարգում ենք «Յուվենտուս»-ի դիրքորոշումը», – ասել է Զիդանը:
Նշենք, որ այս պահին Պոգբայի տրանսֆերն իրականցնելուն ամենամոտը կանգնած է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: