Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ իր թիմն այլևս ձեռքբերումներ չի ունենա ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում:
««Բավարիա»-ն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ձեռքբերումներ չի ունենա: Մենք աշխատել ենք բոլոր դիրքերի վրա և կարծում եմ՝ թիմի կազմը համալրելու անհրաժեշտություն չկա:
Գոհ եմ այն ձեռքբերումներով, որ ունեցել ենք: Վստահ եմ՝ մեզ առաջիկայում մեծ հաղթանակներ են սպասվում», – ասել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ի կազմը համալրել են «Բենֆիա»-ի կիսապաշտպան Ռենատու Սանշեշը և «Բորուսիա»-ի պաշտպան Մաթս Հյումմելսը: